Արյան ճնշումը տանը չափելը շատ ավելի հեշտ է, քան կարող եք պատկերացնել։
Ուղղակի հետևեք այս 𝟴 պարզ քայլերին.
1. Չափումից 30 րոպե առաջ խուսափեք՝
ծխելուց,
սուրճ կամ թեյ խմելուց,
ուտելիք ընդունելուց,
ֆիզիկական վարժություն կատարելուց:
2. Չափում կատարելուց առաջ նստած մնացեք ու հանգստացեք 3-5 րոպե,
3. Ընտրեք հանգիստ, նորմալ ջերմաստիճանով սենյակ,
4. Կարևոր է չափելու ընթացքում չխոսել,
5. Հանգիստ նստեք մեջքը հենած,
6. Ոտքերը խաչած մի պահեք և ոտնաթաթերը դրեք հատակին,
7. Օգտագործեք մանժետ, որը համապատասխանում է ձեր բազկի լայնությանը։ Փաթաթեք մանժետը մերկ բազկին համաձայն օգտագործողի ձեռնարկի (սովորաբար ձախ բազկին),
8. Մի լարվեք չափման ընթացքում:
Օգտագործեք կլինիկորեն հաստատված PiC Solution ապրանքանիշի արյան ճնշման սարքերը: