Prisma 25S-ը նորագույն ավտոմատ BiPAP սարք է, որը նախատեսված է քնի ապնոէի արդյունավետ բուժման համար։ Այս ինտելեկտուալ սարքն առաջարկում է անհատականացված թերապիա՝ հիմնված ձեր շնչառության ռեժիմի վրա՝ ապահովելով հարմարավետ և անխաթար քուն։
Prisma 25S սարքը, որը մշակվել է գերմանական Loewenstein Medical ընկերության մասնագետների կողմից, ունի բուժական ճնշման ավտոմատ կարգավորման և եռամակարդակ օդափոխության գործառույթներ, ինչպես նաև բազմաթիվ առավելություններ.
Առավելագույնը 26,5 դԲ ցածր աղմուկի մակարդակ՝ 10 սմ ջրի սյունակի ճնշման դեպքում.
Երկմակարդակ BiPAP թերապիայի արդյունավետ համադրում երրորդ մակարդակի հետ՝ հիվանդի արտաշնչման վերջնական փուլում մատակարարվող օդի ճնշման ամբողջական վերահսկմամբ: Այս դեպքում սարքն աշխատում է ավտոմատ CPAP ռեժիմով՝ միաժամանակ բոլոր երեք օդափոխման մակարդակներում:
Բուժական ճնշման տիրույթ՝ 4-25 սմ ջրի սյունակ:
Ավելացված հարմարավետություն՝ սարքի ավտոմատ միացում առաջին շնչառությունից հետո և անջատում դիմակը հանելուց 5 վայրկյան անց:
«Prisma 25S»-ի հիշողության մեջ պահպանվում են բուժման բոլոր տվյալները, ներառյալ սարքի կարգավորումները: Դրանց միջոցով բժիշկները կարող են օբյեկտիվ վերլուծել թերապիայի արդյունքներն ու արդյունավետությունը:
Սարքի կարճաժամկետ միացման (30 վայրկյան) ֆունկցիայի շնորհիվ՝ բուժական ճնշման ռեժիմում, հիվանդը ինքնուրույն կարող է ստուգել դիմակի տեղադրումը և օդի արտահոսքի առկայությունը:
Սարքի էկրանի հատուկ ցուցիչը ազդանշան է տալիս դիմակի հիվանդի դեմքին տեղադրման որակի մասին: Բացի այդ, ցուցադրվում է օդի արտահոսքի մակարդակը թերապիայի ընթացքում։
Սնուցումը կարող է իրականացվել ~100-240V փոփոխական հոսանքի ցանցից կամ 12-24V ուղղակի հոսանքի աղբյուրից ադապտերի միջոցով։
400 մլ տարողությամբ տաքացվող խոնավացուցիչ, որը ավտոմատ կերպով անջատվում է ջրի բացակայության դեպքում։
Բուժման և սարքի պարամետրերի վերաբերյալ բոլոր պահպանված տվյալները կարող են ներբեռնվել «Prisma 25S»-ի համալիրում ներառված հիշողության քարտի միջոցով։
Կոմպակտություն (17×13.5×18 սմ) և համեմատաբար ցածր քաշ (1.4 կգ)։
Հավաքածուն ներառում է.
«Prisma 25S» ավտոմատ TRIPAP սարք,
«PrismaAQUA» տաքացվող խոնավացուցիչ,
Սարքի փոխադրման համար նախատեսված պայուսակ․
Հիշողության քարտ,
Գոֆրեաձև խողովակ,
Ֆիլտր:
Հիշեցում՝
BiPAP (հայտնի է նաև որպես BPAP) համակարգը կամ Bilevel Positive Airway Pressure-ը ոչ ինվազիվ վենտիլյացիայի սարքի է, որն օգտագործվում է շնչառությունը հեշտացնելու համար։
BiPAP-ը սովորաբար օգտագործվում է քնի ապնոեի, ԹՔՕՀ (Թոքերի Քրոնիկ Օբստուկտիվ Հիվանդություն), ճարպակալման հիպովենտիլյացիայի համախտանիշի և այլ շնչառական խնդիրների բուժման համար։