✆ 8200
Language
Language

English

Language

Русский

Պուլսօքսիմետրեր

Ֆիլտրեր
Գին
12000֏15000֏
12000
12000
15000
15000
Դասավորել ըստ՝
product card image

Իտալական Gima ընկերության OXY-3 պուլսօքսիմետրը նախատեսված է թթվածնի սատուրացիայի և զարկերակի հաճախականության մոնիթորինգի համար: Սատուրացիան արյան մեջ թթվածնի հագեցվածության աստիճանն է, իսկ այդ ցուցանիշը չափվում է պուլսօքսիմետրի միջոցով:

•  OXY-3 պուլսօքսիմետրը օգտագործում են ինչպես հիվանդանոցում, այնպես էլ՝ տանը, հիվանդի վիճակը գնահատելու համար:

•  Արյան թթվածնով հագեցվածության ցուցանիշը առաջնային կարևորության ցուցանիշ է մասնավորապես Covid-19 վիրուսով հիվանդների վիճակի գնահատման համար:

Օգտագործման եղանակ`

•   Սարքն ամրացվում է մատին և հեշտությամբ իրականացվում չափումները:

•  Կարելի է օգտագործել ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար:

֏ 12000
product card image

Թվային պուլսօքսիմետր DIGY OXYgen Test -ը նախատեսված է թթվածնի (SpO2) ֆունկցիոնալ հագեցվածության և սրտի կծկումների մոնիտորինգի համար։

Տեխնիկական պայմաններ.

  • Թեթև և փոքր
  • OLED էկրան
  • Կարգավորելի լուսավորություն՝ 10 մակարդակներում (1-10) թթվածնի հագեցվածության չափում
  • 2 AAA մարտկոց
  • Ցուցադրման 6 ռեժիմ
  • "Finger Out" - ի ցուցադրումից հետո սարքը ինքնաբերաբար 8 վայրկյանից հետո կանջատվի։
  • Երաշխիք՝ 24 ամիս

Օգտագործման ցուցումներ.Չափող հատվածը մանրակրկիտ պետք է ախտահանվի։ Խորհուրդ չի տրվում օգտագործել լաք կամ պարագաներ, որոնք կարող են ազդել արդյունքների վրա: Նախքան չափելը թեթև տաքացրեք մատը՝ արյան շրջանառությունը բարելավելու համար: Պուլսօքսիմետրը մատի ծայրին ճիշտ տեղադրեք:

⚠ Հատուկ ուշադրություն դարձրեք շրջակա լուսավորությանը, քանի որ ուժեղ լույսը և նույնիսկ արևը կարող են ազդել թթվածնի չափումների վրա:

֏ 15000