Սնդիկի գոլորշիներն ուժեղագույն թույն են, այդ պատճառով, եթե ձեր տանը կոտրվել է սնդիկի ջերմաչափ, անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և մաքրել սենյակը՝ խուսափելու համար թունավորումներից և դրանց հետևանքներից:
Ինչո՞վ է վտանգավոր կոտրված ջերմաչափը
Երբ ջերմաչափը կոտրվում է, նրա մեջից դուրս է գալիս հեղուկ սնդիկ, որը ցրվում է ամբողջ սենյակով մեկ հեշտությամբ թափանցում նույնիսկ հատակի փոքր անցքերի մեջ և մնում է գորգի մեջ: Սենյակային ջերմաստիճանում սնդիկը սկսում է սենյակի օդը թունավորող գոլորշիներ արձակել, և եթե մարդ սկսում է մշտապես շնչել այդ օդը, սնդիկը կուտակվում է նրա երիկամներում, լյարդում և ուղեղում՝ թունավորելով օրգանիզմը:
Սնդիկային թունավորման առաջին նշաններն են՝
· Մետաղական համ բերանում,
· Ընդհանուր թուլություն,
· Ձեռքերի, ոտքերի և ամբողջ մարմնի դող,
· Գլխացավ,
· Սրտխառնոց և փսխում,
· Ախորժակի կորուստ,
· Որովայնում ուժեղ ցավեր,
· Լուծ, երբեմն արյունով, իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40 °C.
· Սնդիկով ծանր թունավորումների դեպքում հնարավոր է նաև լետալ ելք:
Ին՞չ անել, որպեսզի նման խնդրիներ չառաջանան։
Ջերմաչափ գնելիս պետք է նախապատվությունը տալ ոչ սնդիկային գալումական ջերմաչափի, որը ճշգրիտ և անվտանգ է։
Սակայն եթե այնուամենայնիվ գնել եք սնդիկով ջերմաչափ և այն կոտրվել է, ապա առաջին հերթին պետք է սենյակից դուրս հանել երեխաներին և կենդանիներին, քանի որ նրանք կարող են փորձել ուտել արծաթագույն եւ արտանքինից գրավիչ սնդիկի գնդիկները:
Այնուհետև պետք է օգնության դիմել Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարություն, և իրենց աշխատակիցները կբացատրեն, թե ինչպես կարելի է մաքրել սնդիկը և ապահով դարձնել սենյակը: