Նախքան ինսուլային դեղորայքի ներարկում կատարելը անհրաժեշտ է հետևել նշված կանոններին.
1. Պետք է համոզվել, որ մաշկը մաքուր է և միայն այդ դեպքում իրականացնել դեղորայքի ներարկում:
2. Պետք է ներարկումներ կատարել միայն մաքուր ձեռքերով:
3. Պետք է պարբերաբար փոխել ներարկման հատվածը, որպիսի հետագայում խուսափեք լիպոդիստրոֆիաներից, բորբոքումներից, այտուցներից կամ վարակի նշաններից:
4. Բուժառուն չպետք է ներարկումներ կատարի հագուստի վրայից, քանի որ նա չի կարողանա տեսնել ներարկման հատվածը և չի կարող ներարկաման համար մաշկի ճիշտ ծալվածք ձևավորել:
Ինսուլինի ներակման տարբերակներից են.
1. Insumed ինսուլինային ներարկիչները:
2. Ինսուլինային քարթրիջներով ներարկիչ գրիչները:
3. Insupen ինսուլինային գրիչ- ներարկիչի ասեղներ։
4․ Ինսուլինային ներարկիչ գրիչները, որոնք օգտագործվում են ինչպես ինսուլինային դեղորայքներ, այնպես էլ GLP-1 ռեցեպտորների ագոնիստների ներարկման համար:
5. Ինսուլինային պոմպաներ:
Ինսուլինի հաճախակի ներակման առավել հարմարավետ և անվտանգ հատվածներն են.
Որովայն (բացառելով պորտի, ինչպես նաև որովայնի միջին գծի շրջակայքը)- առավել արագ ինսուլինի ներծծումը իրականացվում է այս հատվածից
Ուսի արտաքին մակերևույթը- արագ ինսուլինի ներծծումը իրականացվում է այս հատվածից
Հետույք (վերևի հատված) – դանդաղ է ինսուլինի ներծծում իրականացվում
Ազդրի առաջային մակերևույթ- շատ դանդաղ է ինսուլինի ներծծում իրականացվում:
Քանի որ ինսուլինի ներծծումը կախված մարմնի ներարկման հատվածից տարբեր արագությամբ է, ապա պետք է պարտադիր հետևել բժշկի խորհրդին:
Խորհուրդներ ինսուլինի ներարկման վերաբերյալ.
Նախքան ներարկումներ իրականացնելը պետք է ներարկիչում առկա ավելորդ օդը հանել և հետևել, որ անխափան դեղորայքը դուրս գա ասեղից:
Փորձարկման ժամանակ դեղորայքի կորուստի քանակը նվազագույն է:
Ներարկում կատարելուց անմիջապես հետո պետք է ասեղը հանել ինսուլինային գրիչ ներարկիչի վրայից:
Ինսուլինային գրիչների ասեղները և ներարկիչները միանգամյա օգտագործման են։