✆ 8200
Language
Language

English

Language

Русский

Covid-19

Ֆիլտրեր
Գին
2400֏36000֏
2400
2400
36000
36000
Դասավորել ըստ՝
product card image
Իտալական AirStylo-ն ամենափոքր, միկրոմխոցային նեբուլայզերն է։ Անկախ իր փոքր չափսերից AirStylo-ի օգնությամբ կարող եք իրականացնել արդյունավետ և անձայն աէրոզոլային թերապիա, որտեղ էլ որ լինեք։ Նորարարական, ամբողջ ընտանիքի համար նախատեսված AirStylo-ն ունիվերսալ է՝ դեղորայքի հոսքը կարգավորող բաժակի շնորհիվ։ Պարագաներ Դիմակ մեծահասակների համար Դիմակ երեխաների համար Մուշտուկ Օդային խողովակ Nebuliser բաժակ`դեղորայքի հոսքը կարգավորող  գլխիկով Ֆիլտրեր Կիրառման  տեսանյութը դիտելու համար սեղմեք  և անցեք հղմամբ Տեխնիկական տվյալներ Երաշխիք -5 տարի Զանգվածը-250գ MMAD- բաց փական 3․24, փակ փական 1․72
֏ 36,000
product card image
MobileRapid բազկի արյան ճնշման չափման թվային սարք է: Այն միանում է Bluetooth- ի միջոցով և չափումները ցուցադրվում են Pic Health Station հավելվածում (iOS և Android): Չափումները տեղափոխվում և պահպանվում են հեշտությամբ: RAPID-TECH Comfort Experience- ը հնարավորություն է տալիս արագ չափումներ կատարել արդեն մանժետի փքման փուլում: MobileRAPID- ը կլինիկականորեն փորձարկվել է ESH- ի (European Society of Hypertension) արձանագրության համաձայն` ճշգրտությունն ու կրկնելիությունը ապահովելու համար: Բնութագրիչներ` Արագ և ճշգրիտ Պարզ և պրակտիկ Մեծ մանժետ (22-42 սմ (M-L) ՝ շարժումը գրանցող ցուցիչով Առիթմիայի ցուցիչ 100x2 հիշողություն Վերջին 3 չափումների միջին արժեքը Արյան ճնշման մակարդակի ցուցիչ 5 տարվա երաշխիք Կիրառման  տեսանյութը դիտելու համար սեղմեք  և հետևեք հրահանգներին։
֏ 28,000
֏ 36,000
product card image
Իտալական AIRFamily Evolution-ը արագ և արդյունավետ նեբուլայզեր է՝ նախագծված ամբողջ ընտանիքի համար: Պարագաներ` Դիմակ մեծահասակների համար Դիմակ երեխաների համար Մուշտուկ Քթի վարդակ Միացման խողովակ Օդային խողովակ Nebuliser բաժակ Ֆիլտրեր Կիրառման  տեսանյութը դիտելու համար սեղմեք և հետևեք հրահանգներին։ Տեխնիկական տվյալներ` Երաշխիք -5 տարի Զանգվածը-1,6կգ MMAD* ± 3.08 *Mass Median Aerodynamic Diameter
֏ 34,000
product card image
Թվային ջերմաչափը` պրակտիկ, հեշտ օգտագործվող և հուսալի, հարմար է բոլորի համար: Ուղեկցվում է չափման ավարտի ժամանակ ձայնային ազդանշանով և վերջին չափման հիշողությունով։ Հարմար է թևատակում, բերանում կամ ուղիղ աղում չափումներ կատարելու համար: Գործառույթներ` v  Չափման վերջում ակուստիկ ձայն v  Բարձր ջերմաստիճանի դեպքում ազդանշան v  Վերջին չափման արդյունքի պահպանում v  Չափման երկու միավոր ՝ C ° և F ° v  Պաշտպանիչ և թափանցիկ պատյան
֏ 2,400
product card image
Ջերմաչափ, որը հիմնվում է ճշգրտության և ընթեռնելիության վրա: Առավելություններ՝ Պարզ թվային ջերմաչափ ամբողջ ընտանիքի համար: Ճկուն զոնդ, որը կատարում է բոլոր հիմնական գործառույթները: Այն արագ և հեշտությամբ կատարում է թևատակից, օրալ և ուղիղ աղու ջերմաստիճանիչափում: Հեշտ է օգտագործման համար և հեշտ է կարդալը։ Իդեալական է տնային և հիվանդանոցային պայմաններում օգտագործման համար։
֏ 2,900
product card image
Բազկի ավտոմատ ճնշաչափ Easy Rapid-ը հագեցած է Rapid Tech Comfort Experience տեխնոլոգիայով, որն ապահովում է արագ և հարմարավետ չափում: Ընդամենը մեկ կոճակի հպմամբ սարքը կչափի Ձեր ճնշումը: Բացի այդ, Easy Rapid-ը ինքնաբերաբար հաշվարկում է վերջին երեք ընթերցումների միջինը: Դիզայնը համապատասխանում է DLS (Design Language Solution) կանոններին, որը նպաստում է օգտագործման և արագության դյուրինությանը: Easy Rapid հավաքածուն ներառում է․ Մանժետ՝ 22-42 սմ, 4 AAA մարտկոց , Հարմարավետ պայուսակ, Օգտագործողի ուղեցույց Երաշխիք՝ 5 տարի Կիրառման  տեսանյութը դիտելու համար սեղմեք  և հետևեք հրահանգներին։
֏ 20,000
product card image
Ապակե ջերմաչափ՝ խոշորացնող պատյանով՝ ավելի հստակ ջերմաստիճանի ցուցադրման համար: • Պարունակում է գալիստան ՝ հեղուկ գալիումի-ինդիումի-անագի համաձուլվածք, որը փոխարինում է սնդիկին և ճշգրիտ ցուցադրում մարմնի ջերմաստիճանը: • Հարմար է թևատակում, բերանում կամ ուղիղ աղում չափումներ կատարելու համար: • Թունավոր չէ և անվտանգ է շրջակա միջավայրի համար: • Ներառված է նաև կոշտ պատյան:
֏ 3,900
product card image
Իտալական Gima ընկերության OXY-3 պուլսօքսիմետրը նախատեսված է թթվածնի սատուրացիայի և զարկերակի հաճախականության մոնիթորինգի համար: Սատուրացիան արյան մեջ թթվածնի հագեցվածության աստիճանն է, իսկ այդ ցուցանիշը չափվում է պուլսօքսիմետրի միջոցով: •  OXY-3 պուլսօքսիմետրը օգտագործում են ինչպես հիվանդանոցում, այնպես էլ՝ տանը, հիվանդի վիճակը գնահատելու համար: •  Արյան թթվածնով հագեցվածության ցուցանիշը առաջնային կարևորության ցուցանիշ է մասնավորապես Covid-19 վիրուսով հիվանդների վիճակի գնահատման համար: Օգտագործման եղանակ` •   Սարքն ամրացվում է մատին և հեշտությամբ իրականացվում չափումները: •  Կարելի է օգտագործել ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար:
֏ 12,000
product card image
Հավաքածուն պատրաստ է օգտագործման համար և պարունակում է թեստի համար անհրաժեշտ բոլոր նյութերը: Թեստը իրականացնելու համար ձեզ հարկավոր են հավաքածուի մեջ ներառված հետևյալ բաղադրիչները` Նմուշառման սարք (անհատական փայլաթիթեղի տոպրակում ՝չորացուցիչով) Սրվակ՝ էքստրակցիոն բուֆերով Կաթոցիկի ծայր Քսուկի նմուշառման ստերիլ ձողիկ Թաղանթ (կարող է ամրացվել նմուշառման սարքի վրա, եթե թեստը դրսում է կատարվում) Օգտագործման ուղեցույց Կարճ տեղեկատու ձեռնարկ
֏ 4,800
product card image
Թվային պուլսօքսիմետր DIGY OXYgen Test -ը նախատեսված է թթվածնի (SpO2) ֆունկցիոնալ հագեցվածության և սրտի կծկումների մոնիտորինգի համար։ Տեխնիկական պայմաններ. Թեթև և փոքր OLED էկրան Կարգավորելի լուսավորություն՝ 10 մակարդակներում (1-10) թթվածնի հագեցվածության չափում 2 AAA մարտկոց Ցուցադրման 6 ռեժիմ "Finger Out" - ի ցուցադրումից հետո սարքը ինքնաբերաբար 8 վայրկյանից հետո կանջատվի։ Երաշխիք՝ 24 ամիս Օգտագործման ցուցումներ.Չափող հատվածը մանրակրկիտ պետք է ախտահանվի։ Խորհուրդ չի տրվում օգտագործել լաք կամ պարագաներ, որոնք կարող են ազդել արդյունքների վրա: Նախքան չափելը թեթև տաքացրեք մատը՝ արյան շրջանառությունը բարելավելու համար: Պուլսօքսիմետրը մատի ծայրին ճիշտ տեղադրեք: ⚠ Հատուկ ուշադրություն դարձրեք շրջակա լուսավորությանը, քանի որ ուժեղ լույսը և նույնիսկ արևը կարող են ազդել թթվածնի չափումների վրա:
֏ 15,000