Շաքարային դիաբետը հնարավո՞ր է կանխարգելել․

09/02/2022
Blog Image

Շաքարային դիաբետի ոչ բոլոր տեսակներն են հնարավոր կանխարգելել:

Տիպ 1 շաքարային դիաբետը աուտոիմուն հիվանդություն է, որի առաջացման պատճառները դեռևս անհայտ են:  Այն, ցավոք, հնարավոր չէ կանխարգելել կամ բուժել, սակայն կան արդյունավետ վերահսկման մեթոդներ։

Տիպ 2 շաքարային դիաբետի առաջացման որևէ ընդհանուր պատճառ չկա, սակայն բժիշկները նշում են ռիսկի օբյեկտիվ գործոններ:

Նրանց, ովքեր ըստ իրենց կենսակերպի և կատարված հետազոտությունների արդյունքում ցույց են տալիս հակվածություն հիվանդությանը, տրվում է նախադիաբետ ախտորոշում։  Բժիշկները նախադիաբետ ախտորոշում են, այն դեպքում, երբ արյան մեջ գլյուկոզի մակարդակը նորմայից բարձր է, թեև ոչ այնքան, որքան շաքարային դիաբետի դեպքում: Ճիշտ ժամանակին ախտորոշված նախադիաբետը հնարավորություն է տալիս հետաձգել տիպ 2 շաքարային դիաբետ ախտորոշումը։

Անհրաժեշտ է ցուցաբերել հոգատարություն Ձեր իսկ առողջության նկատմամբ:  Ճիշտ սնվելը, քաշի վերահսկումը, կանոնավոր սպորտով զբաղվելը, ծխելուց հրաժարվելը առողջության պահպանման հիմնական գաղտնիքներն են։