Նախընտրելի
    Զամբյուղ
    Ձեր զամբյուղը դատարկ է!

    Հիպոգլիկեմիա և շաքարային դիաբետ

    04/10/2022
    Blog Image

    Հիպոգլիկեմիան արյան գլյուկոզի մակարդակի նորմայից ցածր արդյունքն է: Այս վիճակը հատկապես վտանգավոր է ինսուլինային թերապիա ստացող բուժառուների համար։

    Շաքարային դիաբետ ունեցող բուժառուի մոտ հիպոգլիկեմիայի առաջացման պատճառները`

     Ինսուլինի ներարկումից հետո սննդի ընդունման բացակայություն՝

    1. Սննդակարգում ածխաջրերի անբավարար քանակություն, 

    2. Ավելորդ ֆիզիկական ակտիվություն և սթրես,

    3. Ինսուլինի մեծ  չափաբաժնի ներարկում և այլն:

    Հիպոգլիկեմիայի ախտանշանները 

    1. Թուլություն, քայլվածքի անկայունություն, 

    2. Կոորդինացիայի խանգարում, 

    3. Գիտակցության կորուստ,

    4. Մակերեսային հաճախացած շնչառություն,

    5. Սրտի զարկերի հաճախացում,

    6. Քնկոտություն, գլխապտույտ,

    7. Սովի զգացում,

    8. Մաշկի գունատություն,

    9. Քրտնարտադրություն,

    10. Տեսողական և լսողական հալյուցինացիաներ,

    11. Մկանային լարվածություն, դող, ցնցումներ։

    Ախտանշանների հայտնվելուն պես անմիջապես ստուգեք արյան մեջ գլյուկոզի մակարդակը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեք, որպեսզի խուսափեք վիճակի վատթարացումից։