Ինչպե՞ս ճիշտ չափել արյան ճնշումը տանը

06/06/2022
Blog Image

Արյան ճնշումը տանը չափելը շատ ավելի հեշտ է, քան կարող եք պատկերացնել։ 

Ուղղակի հետևեք այս 𝟴 պարզ քայլերին.

1. Չափումից 30 րոպե առաջ խուսափեք՝

  ծխելուց

  սուրճ կամ թեյ խմելուց

  ուտելիք ընդունելուց

  ֆիզիկական վարժություն կատարելուց:

2. Չափում կատարելուց առաջ նստած մնացեք ու հանգստացեք 3-5 րոպե,

3. Ընտրեք հանգիստ, նորմալ ջերմաստիճանով սենյակ,

4. Կարևոր է չափելու ընթացքում չխոսել,

5. Հանգիստ նստեք մեջքը հենած,

6. Ոտքերը խաչած մի պահեք և ոտնաթաթերը դրեք հատակին,

7. Օգտագործեք մանժետ, որը համապատասխանում է ձեր բազկի լայնությանը։ Փաթաթեք մանժետը մերկ բազկին համաձայն օգտագործողի ձեռնարկի (սովորաբար ձախ բազկին),

8. Մի լարվեք չափման ընթացքում:

Օգտագործեք կլինիկորեն հաստատված PiC Solution ապրանքանիշի արյան ճնշման սարքերը: