Ահա թե ին՞չ անել, եթե կոտրվել է սնդիկի ջերմաչափը

18/03/2022
Blog Image

Սնդիկի գոլորշիներն ուժեղագույն թույն են, այդ պատճառով, եթե ձեր տանը կոտրվել է սնդիկի ջերմաչափ, անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և մաքրել սենյակը՝ խուսափելու համար թունավորումներից և դրանց հետևանքներից:

Ինչո՞վ է վտանգավոր կոտրված ջերմաչափը

Երբ ջերմաչափը կոտրվում է, նրա մեջից դուրս է գալիս հեղուկ սնդիկ, որը ցրվում է ամբողջ սենյակով մեկ հեշտությամբ թափանցում նույնիսկ հատակի փոքր անցքերի մեջ և մնում է գորգի մեջ: Սենյակային ջերմաստիճանում սնդիկը սկսում է սենյակի օդը թունավորող գոլորշիներ արձակել, և եթե մարդ սկսում է մշտապես շնչել այդ օդը, սնդիկը կուտակվում է նրա երիկամներում, լյարդում և ուղեղում՝ թունավորելով օրգանիզմը:

Սնդիկային թունավորման առաջին նշաններն են՝

·        Մետաղական համ բերանում, 

·        Ընդհանուր թուլություն, 

·        Ձեռքերի, ոտքերի և ամբողջ մարմնի դող, 

·        Գլխացավ, 

·        Սրտխառնոց և փսխում,

·        Ախորժակի կորուստ,

·        Որովայնում ուժեղ ցավեր,

·        Լուծ, երբեմն արյունով, իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40 °C. 

·        Սնդիկով ծանր թունավորումների դեպքում հնարավոր է նաև լետալ ելք:

Ին՞չ անել, որպեսզի նման խնդրիներ չառաջանան։

Ջերմաչափ գնելիս պետք է նախապատվությունը տալ ոչ սնդիկային գալումական ջերմաչափի, որը ճշգրիտ և անվտանգ է։

Սակայն եթե այնուամենայնիվ գնել եք սնդիկով ջերմաչափ և այն կոտրվել է, ապա առաջին հերթին պետք է սենյակից դուրս հանել երեխաներին և կենդանիներին, քանի որ նրանք կարող են փորձել ուտել արծաթագույն եւ արտանքինից գրավիչ սնդիկի գնդիկները:

Այնուհետև պետք է օգնության դիմել Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարություն, և իրենց աշխատակիցները կբացատրեն, թե ինչպես կարելի է մաքրել սնդիկը և ապահով դարձնել սենյակը: